Tuesday, 23 06 2026
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ
ԿԳՄՍ նախարարը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
Գյումրիում մեկնարկել են լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքների նախապատրաստական փուլերը
23:50
Ճապոնիայի վարչապետը խոստացել է կրճատել ամերիկյան բազաները Օկինավայում
Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվում է
Պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը. Ալեն Սիմոնյան
23:10
Լիտվայի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը
23:10
Լիբանանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են Լիբանանում ստեղծված իրավիճակը հրադադարից հետո
Սիսիանում «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Ռուսաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ երկխոսության
ՏՏ ոլորտի վարչական ռեգիստրի ictstat.am կայքը տեխնիկական խնդիրներ ունի. այդ ընթացքում հաշվետվություն չներկայացրած ընկերությունները տույժ կամ տուգանք չեն ստանա
22:30
Թրամփը Զելենսկուն հորդորել է ակտիվացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ
Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին
Էրդողանը հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի և Իրաքի ղեկավարների հետ
22:00
Խելացի ճամփորդություն․ AI-ից մինչև ռոբոտ հյուրանոցներ
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի

Ուշ-ուշ են կոչում և շատ ուշացած

Երեք ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ-ն, ՍԴՀԿ-ն և ՌԱԿ-ը, հանդես են եկել Հայաստանի իշխանություններին ուղղված կոչով, որտեղ կարևոր են համարում Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ջանքերի միասնականացումը:

Հայտարարությունն ընդհանրապես լի է իրականությունից կտրված ցանկություններով: Ինչու իրականությունից կտրված, որովհետև այդ ցանկությունները երբ համադրում ենք Հայաստանի ներքին իրավիճակի և արտաքին մարտահրավերների հետ, ապա դրանք ըստ էության դառնում են ոչ միայն անիրատեսական, այլև նույնիսկ զավեշտալի և ծիծաղելի, ինչքան էլ որ չափազանց լուրջ հարցերի են վերաբերում:

Բանն այն է, որ համատեղ հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, որ երեք ավանդական կուսակցությունները նոր են միայն տեղեկացել առկա խնդիրների մասին կամ նոր են արթնացել քնից: Իրականում դա, իհարկե, այդպես չէ, և այս կուսակցությունները տարբեր խողովակներով անմիջականորեն մասնակցություն ունեն Հայաստանի տնտեսա-քաղաքական և հասարակական կյանքին:

Պարզապես նրանց հայտարարությունը հենց վկայությունն է այն բանի, որ տվյալ մասնակցությունը բացարձակապես ոչ մի արդյունք չի ունեցել Հայաստանի մրցունակության բարձրացման, հզորացման տեսանկյունից: Իսկ խնդիրն այն է, որ այս ավանդական կուսակցությունները իրենց մասնակցությունը հիմնականում պայմանավորել են իշխանական տարբեր թևերի կամ կլանների հետ տնտեսական և քաղաքական հարաբերություններ կառուցելով, այս կամ այն կերպ մտնելով ներիշխանական «ռազբորկաների» մեջ՝ ըստ էության, կամա, թե ակամա նպաստելով Հայաստանում տիրող մթնոլորտի, միահեծան իշխանական համակարգի, քաղաքական մրցակցության բացակայության միջավայրի ձևավորմանն ու ամրապնդմանը:

Երեք ավանդական կուսակցությունները նման հայտարարություն պետք է անեին, ասենք, 2008 թվականի Մարտի 1-ից հետո կամ ավելի ճիշտ՝ Մարտի 1-ից առաջ, նախագահական ընտրություններից առաջ, պետք է նման հայտարարություններ անեին բոլոր այն դեպքերում, երբ հայաստանյան ներքին կյանքում իշխանությունները վերարտադրվում էին ընտրակեղծիքներով: Սակայն այս ամենի փոխարեն՝ երեք ավանդական կուսակցությունները ավանդույթ էին դարձրել իշխանությունների հետ ինչ-ինչ համագործակցությունը հենց նույն վերարտադրման գործընթացի առումով:

Այստեղ ամեն մեկի մասով կարելի է բերել առանձին օրինակներ, սակայն իմաստ չկա, քանի որ խոսքը տասնամյակների անցյալի մասին չէ, այլ ընդամենը մի քանի տարիների: Եվ այս իրավիճակում երեք ավանդական կուսակցությունները որևէ հասարակական կշիռ կարող են ունենալ Հայաստանում մի դեպքում՝ եթե ընդունեն առկա իրավիճակի համար անմիջականորեն իրենց պատասխանատվությունն ու խոստովանեն, որ սխալներ են գործել կարևոր ժամանակաշրջաններում իշխանության ապակառուցողական դիրքորոշմանը լռելյայն կամ բացահայտ աջակցելու հարցում:

Այս ինքնագնահատականից հետո միայն արժե մտածել որևէ կոչի կամ հայտարարության մասին, որովհետև այդ կոչն ու հայտարարություններ անողները եթե հասարակական կշիռ չունեն Հայաստանում, ապա իշխանությունները տվյալ կոչերին բացարձակապես ուշադրություն չեն դարձնի, կամ եթե դարձնեն, ապա՝ այդ կոչերը ու նրանց հեղինակներին հաստատապես հերթական անգամ իրենց ձևավորած համակարգին ծառայեցնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում