Այսօր՝ հունիսի 7-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ՝ քննարկելու Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը:
«Սերը և համերաշխությունը դեռևս չեն հասցրել թափանցել Ազգային ժողովի փակ ցանկապատերից և այս հաստ պատերից ներս»,- հայտարարեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:
Նա հիշեցրեց, որ իրենք ընդամենը մեկ ամիս է, ինչ իրենք իշխանության են, և ՀՀԿ-ի նշած բոլոր բացթողումները երևի թե հասցեագրված են հենց իրենց:
Արձագանքելով Հերմինե Նաղդալյանի խոսքերին, թե՝ շատ հեռու չեք գնա, Արարատ Միրզոյանն ասաց. «Գուցե շատ հեռուն չգնանք, բայց վստահաբար կգնանք, ոչ թե տարիներ շարունակ կդոփենք գարշահոտ ճահճում, որը մոդեռն տերմինաբանությամբ սովոր էինք գաղջ անվանել»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































