Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի՝ Հայաստանում և Վրաստանում Առևտրի և ներդրումների հարցերով հանձնակատար, խորհրդարանական Մարկ Փրիթչարդին և Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի գրասենյակից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև առևտրի և ներդրումների ծավալների ընդլայնման հնարավորությունները, տնտեսության մի շարք ոլորտներում համագործակցության հեռանկարները:









































