Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «ուղիղ գծի» ընթացքում հայտարարել Է, որ իրեն փոխարինողին կընտրեն ընտրողները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:
«Ես, իհարկե, միշտ Էլ մտածում եմ այդ մասին: Փոխարինող բառիս դասական իմաստով չկա, նրան կորոշի Ռուսաստանի ժողովուրդը, Ռուսաստանի Դաշնության ընտրողները»,- ասել Է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե նա պատրաստում Է արդյոք իրեն փոխարինող:









































