Սյունիքի մարզն առաջիկայում նոր մարզպետ կունենա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն անդրադարձավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի հայտարարությանը, թե հրաժարական տալու ցանկություն չունի:
«Կարծում եմ ակնհայտ է, որ առաջիկայում մենք կունենանք Սյունիքի նոր մարզպետ»,– ասաց ՀՀ վարչապետը:











































