Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Հայաստանում մեկ շաբաթում 45 երկրաշարժ է գրանցվել

Սեյսմիկ պաշտպանության ծառայության (ՍՊԾ) սեյսմոլոգիական ցանցի կողմից մայիսի 31-ից մինչև հունիսի 6-ը գրանցված երկրաշարժերից 65-ի համար որոշվել են օջախի հիմնական պարամետրերը: Տեղի ունեցած սեյսմիկ իրադարձություններից 45-ը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, որոնցից ամենաուժեղը տեղի է ունեցել հունիսի 6-ին, ժամը 17:07-ին, M=4.3, Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս-արևելք:

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում` 5-6, Գյումրիում` 3-4 և Երևան քաղաքում 2-3 բալ ուժգնությամբ: Երկրաշարժին հաջորդել է 30-ից ավելի հետցնցում, որոնցից 3-ը` համապատասխանաբար 2.5, 3.1 և 2.9 մագնիտուդով զգացվել են Սպիտակ, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ Սեյսմիկ անվտանգության դեպարտամենտից:

Հայաստանում զգացված ստորգետնյա ցնցումներից է նաև hունիսի 5-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 20 կմ դեպի հարավ-արևելք գտնվող էպիկենտրոնով M=5.5 մագնիտուդով երկրաշարժը, որը երկրի մակերևույթին արտահայտվել է 7-8 բալ ուժգնությամբ: Հայաստանի Հանրապետության՝ Տավուշի մարզում այն զգացվել է 4-5, Լոռու և Գեղարքունիքի մարզերում՝ 3-4, Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզերում, Երևանում` 2-3 և Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում` 4 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնային գոտում երկրաշարժի հետևանքով տուժել է ավելի քան 30 մարդ:

Տարածաշրջանում մայիսի 31-ին 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Սարիղամիշ քաղաքից 42 կմ հյուսիս-արևմուտք: Իրանի տարածքում տեղի է ունեցել 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ: Մայիսի 31-ին և հունիսի 3-ին` 4 և 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել Իրան-Թուրքիա սահմանային գոտում, Քոթուր քաղաքից 11 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Խոյ քաղաքից 56 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հունիսի 2-ին՝ 4 բալ ուժգնությամբ, 3-ին` 3-4 և 4-5 բալ ուժգնությամբ, 5-ին՝ 4-5 բալ ուժգնությամբ և 7-ին` 3 բալ ուժգնությամբ երկրաշարժերի էպիկենտրոնները գտնվում են Ահար քաղաքից 35 կմ շառավղով սահմանափակված տարածքում:

Տարածաշրջանից դուրս 6.0 և ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում