Friday, 26 04 2024
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են

Ղարաբաղը բանակցություններից դուրս մնաց միջազգային հանրության և Ադրբեջանի պատճառով (տեսանյութ)

«Մենք բոլորս գիտենք, որ Հայաստանի կողմից պրոբլեմ չկա՝ Հայաստանի նախագահը կառուցողական երկխոսության կողմնակից է, բայց ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի իշխանությունները և հատկապես նրանց նախագահը դեկոնստրուկտիվ դեր են խաղում բանակցային գործընթացներում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորման այս փուլին՝ կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը:

Նա նշեց, որ մեծ հույսեր չի կապում հունիսի 25-ին Կազանում կայանալիք հանդիպման հետ. «Չեմ կարծում, որ Ադրբեջանը կառուցողական առաջարկներով հանդես գա։ Իհարկե, տա Աստված, որ սխալվեմ, և Ռուսաստանում կողմերի միջև առաջընթաց արձանագրող փաստաթուղթ ստորագրվի։ Սակայն բանակցային գործընթացում որքան կառուցողական է Հայաստանը, ճիշտ նույն չափով ապակառուցողական մոտեցումներ է ցուցաբերում ադրբեջանական կողմը։ Իմ խորին համոզմամբ, Ադրբեջանն իր այս դիրքորոշումը կշարունակի այնքան ժամանակ, քանի դեռ միջազգային կառույցներն այդ երկրի վրա ճնշումներ չեն գործադրում: Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և ագրեսորի ախորժակը զսպելու համար խիստ միջամտություն է պետք, ոչ թե դեկլարատիվ հայտարարություններ»։

Համլետ Հարությունյանը կարևորեց Ադրբեջանի հրադադարի ռեժիմի խախտման հարցի քննարկումը և բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության հարցի բարձրացումը. «Ադրբեջանը հակամարտության կողմ պետք է ճանաչի ոչ թե Հայաստանին, այլ Լեռնային Ղարաբաղին։ Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, և այս իրավիճակը աբսուրդ է»:

Հարցին, թե ո՞վ է մեղավոր, որ ԼՂ-ն դուրս է մնացել բանակցային գործընթացից, Հարությունյանը պատասխանեց՝ Ադրբեջանը և միջազգային հանրությունը: Ավելին՝ նա նշեց, որ դա բացահայտելու համար պատմական էքսկուրս պետք է արվի, որն ավելորդ է. «Դե հիմա, ստացվել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում