Մեծ Բրիտանիայում թողարկվել է 2014թ. օրացույց, որը նախատեսված է հավաբուծական ընկերությունների համար, հայտնում է Orange News-ը:
Պարբերականում հնարավոր է գտնել աքաղաղների 12 լուսանկար, որոնք ընտրվել են ավելի քան հարյուր մոդելներից: Օրացույցները հրապարակվել են ընկերության պատվերով, որը մասնագիտացած է հավի ձվի արտադրության մեջ:
Լուսանկարներում հավերը ներկայացված են հոլիվուդյան կերպարների դերերում, ինչպես օրինակ՝ Ջեյմս Բոնդի, Բեթմենի:
Թռչուններին նկարահանել է լուսանկարիչ Դեն Քենեդին, որը մասնագիտացած է հայտնի դեմքերի հետ աշխատանքի մեջ:
Օրացույցները կուղարկվեն ձու արտադրող բոլոր ընկերություններին, ինչպես նաև կտրվեն հատուկ մրցույթի մասնակիցներին:








































