Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան՝ Հայկ Հարությունյանը ազատվել է պաշտոնից։ Այդ մասին առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Հարությունյանը։ «Եթե օրենքը նայեք, կտեսնեք, որ ես արդեն ժամանակավոր պաշտոնակատար եմ, նշանակված մարդ կա իմ տեղը։ Ես էլ չկամ»,-ասաց արդեն նախկին փոխնախարարը, ով այսօր մասնակցում էր Միացիալ թագավորություններ- Հայաստան գործարար համաժողովին։
Նշենք, որ Հայկ Հարությունյանը փոխնախարար նշանակվեց Կարեն կարապետյանի վարչապետության ժամանակահատվածում և, փաստերեն նոր իրողուոյւնների պայմաններում՝ հեռացավ։ Մեր հարցին՝ ինքն է հեռանում, թե հորդոր է եղեձլ նոր նախարարի կողմից լքելու պաշտոնը, Հարությունյանը պատասխանեց.«Ես ասացի արդեն, որ էլ չկան, մնացածը էական չէ»։