Հայտնի երգչուհի Բեյոնսեն և նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին իրենց եվրոպացի երկրպագուներին առաջարկել են անվճար այցելել իրենց համերգին՝ համաշխարհային շրջափուլի շրջանակում։ Սակայն երկրպագուները պետք է հրավիրատոմսեր շահեն։
Դրա համար անհրաժեշտ կլինի բարեգործությամբ զբաղվել և որպես մրցանակ՝ կազմակերպիչները համերգի անվճար տոմսեր կնվիրեն։

Բեյոնսեի On The Run II շրջագայությունը մեկնարկել է հունիսի 6-ին՝ Քարդիֆում և մինչև հուլիսի 17-ը կշարունակվի Եվրոպայում։










































