Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Ինչու չի էժանանում բենզինը, և որքանով է իրատեսական կառավարության ծրագիրը

«Ի վերջո կառավարության ծրագրում գրված է, որ մեկ տարվա մեջ պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ, և թե մեկ տարի հետո ինչ կառավարություն կձևավորվի, ոչ ոք չի կարող կանխագուշակել։ Դա որոշում են բացառապես ընտրողները»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը։

Նրա խոսքերով՝ կառավարության նոր ծրագիրը շատ հաջողված է։ Ծրագրի ամենակարևոր դրույթն այն է, որ սահմանված են այն սկզբունքները, որով հետագայում պետք է առաջնորդվի ոչ միայն կառավարությունը, այլև Հայաստանի Հանրապետությունը։ «Ես նկատի ունեմ կառավարության ծրագրի այդ հիմնական ուղենիշները։ 10 կետով առանձնացված են այդ սկզբունքները։ Ամրագրված է, որ իշխանությունը ձևավորվում է ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով։ Սա ամրագրված է նաև Սահմանադրության մեջ, բայց երբեք չի աշխատել։ Դրանից բացի՝ ծրագրում ամրագրված է նաև պայքարը կոռուպցիայի դեմ, մենաշնորհների դեմ, քաղաքականության և բիզնեսի տարանջատում, շրջակա միջավայր։ Այսինքն՝ ամրագրված են այն բոլոր դրույթները, որոնք տարիներ շարունակ չեն գործել և նպաստել են ժողովրդի արտագաղթին»,- ասաց Խաչատրյանը՝ հավելելով, որ պետք չէր ակնկալել, որ ծրագրում լինեին թվեր, ցուցանիշներ, որից մարդիկ արդեն հոգնել են, և սովորաբար փորձը ցույց է տալիս, որ այդ թվերը վերջում չեն իրականանում։ «Ամենակարևորը պետության մեջ խաղի կանոնների ճշգրտումն է։ Հենց այդ մոտեցումը ես տեսնում եմ։ Կան խաղի կանոններ, որոնք բոլորի համար են՝ գործարարի, իշխանության ներկայացուցչի։ Ես կառավարության ծրագրում դա տեսել եմ»,- ասաց Խաչատրյանը։

Վահագն Խաչատրյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև բենզինի գնին։ Նրա խոսքերով՝ այս հարցում մեծ անելիք ունի Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը, որը տվյալ դեպքում բացարձակ անգործության է մատնվել, իր տեղում, իր դերում չէ։ «Ես Նիկոլ Փաշինյանի տեղը լինեի, կլուծարեի այդ հանձնաժողովը, քանի որ ես, օրինակ, տեղեկություն ունեմ, որ մի շաբաթ առաջ բենզին է ներկրվել, որը վաճառելու իրավունք չունեին, բայց դրանով ոչ ոք չի հետաքրքրվում։ Հայաստանում բենզին ներկրող և գերմոնոպոլ դիրք ունեցողները ազդում են արդեն վրացական երկաթուղու վրա, որպեսզի նրանք չտեղափոխեն այլ մատակարարների բենզինը Հայաստան։ Սա խնդիր է, որով պետք է զբաղվեր ՏՄՊՊՀ-ն, բայց ոչ մի արձագանք»,- ասաց Խաչատրյանը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում