Չինաստանի իշխանությունները Տիբեթի ինքնավար շրջանի բուդդայական հոգևորականության ներկայացուցիչներին և տեղացի պաշտոնյաներին հատուկ դասընթացների են ուղարկել։ Դրանցում պատմում են տարածաշրջանում Չինաստանի քաղաքականության մասին, էթնիկ և կրոնական խնդիրների, ինչպես նաև դիվանագիտության մասին։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
35 պաշտոնյաների ուսուցումը տեղի է ունեցել Սուչժոու քաղաքում։ Այդ նույն ժամանակ տարածաշրջանի գլխավոր Լհաս քաղաքում հոգևորականների համար են թրեյնինգներ անցկացվել։
Հայտնի չէ, թե քանի հոգևոր սպասավոր է անցել դասընթացը։ Հայտնի է, որ նրանց պատմել են Տիբեթում կառավարության գործողությունների մասին, խորհուրդ են տվել «հուսալի լինել իշխանությունների վարած քաղաքականության համար և կոշտ քաղաքացիական դիրքորոշում գրավել»։
Պարբերականը նշում է, որ նման միջոցառումներն ուղղված են Դալայ-լամայի հանրաճանաչության նվազեցմանը։






































