Միացյալ Նահանգները չեն վճարելու Հյուսիսային Կորեայի ներկայացուցիչների կեցության ծախսերը՝ Սինգապուրում հունիսի 12-ին կայանալիք գագաթնաժողովի ժամանակ։
Այս մասին Վաշինգտոնում հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամլո քարտուար Հիզեր Նաուերթը։
Նա նաև ասել է, որ ԱՄՆ–ն չի խնդրել այլ երկրների՝ վճարել ԿԺԴՀ պատվիրակության կեցության համար։
Հարկ է նշել, որ ԱՄՆ–ն չի կարող վճարել ԿԺԴՀ պատվիրակության համար՝ Փհենյանի դեմ սեփական պատժամիջոցների պատճառով։
Ավելի վաղ Սինգապուրը հայտարարել էր, որ պատրաստ է իր վրա վերցնել Հյուսիսային Կորեայի պատվիրակության բոլոր ծախսերը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նախատեսում է կանգ առնել թանկանոց «Fullerton» kam «St. Regis» հյուրանոցում, որտեղ նախագահական լյուքսը մեկ գիշերվա համար 6000 դոլար արժե։









































