Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Հակահեղափոխության ազդակները գնալով թուլանում են․ ԱԱԽ քարտուղար

«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները հայաստանյան իշխանությունների համար անակնկալ էին, թե ոչ նշեց. «Մենք ուշի ուշով հետևում էինք Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձություններին, ինչպես տեղյակ եք՝ վարչապետ Փաշինյանը կոչ է արել դադարեցնել ցույցերը և հնարավորություն տալ նախագահ Սահակյանին լուծում տալ խնդիրներին: Արցախի ոստիկանապետը հրաժարական է տվել, նրա հրաժարականը ցուցարարների պահանջների մեջ էր, հրաժարական է տվել նաև Արայիկ Հարությունյանը: Կարելի է ասել, որ Ստեփանակերտում գործընթացը շարունակվում է»:

Ա. Գրիգորյանի դիտարկմամբ՝ տարօրինակ չէր այն, որ պարզ կենցաղային միջադեպը հանգեցրեց այսպիսի խմորումների, քանի որ խնդիրներ են գոյություն ունեցել, և անհրաժեշտ էր, որ դրանք ինչ-որ մի պահից սկսած՝ լուծում ստանային:

Մոսկայում է ՀՀ արտգործնախարարը, նա նոր իշխանությունների անունից առաջին հանդիպումն է ունենալու ՌԴ արտգործնախարարի հետ, բացի դրանից՝ Հայաստան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները. ի՞նչ կարևորություն ունեն այս հանդիպումները. Այս հարցին ի պատասխան անվտանգության խորհրդի նախագահը նշեց, որ ՀՀ արտգործնախարարը հնարավորություն կունենա իր գործընկերոջ հետ շփվելու, ծանոթանալու: Իսկ Մինսկի խմբի այցը Հայաստան շարունակական գործընթաց է, բայց այս այցը նոր իշխանության համար ավելի խոր հարցեր քննարկելու և համանախագահների հետ շփվելու հնարավորություն է:

Գրիգորյանի խոսքով՝ քանի որ ղարաբաղյան հարցի կարգավորումը բազմաթիվ գործոններից է կախված՝ դժվար է կանխատեսումներ անել՝ Ղարաբաղյան հարցի ակտիվացում կլինի թե ոչ:

Գրիգորյանը նաև նշեց, որ ՀԱՊԿ կազմակերպության համաժողովի շրջանակում իր առաջին այցը ճանաչողական նշանակություն ուներ, նաև քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններին առնչվող ընդհանուր մոտեցումներն ու հարցերը, կոնկրետ խնդիրներ ինչ-որ ձևով չեն քննարկվել:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանում ՀԱՊԿ-ի հետ կապված դժգոհություններ կան, Գրիգորյանը նշեց. «Մենք պետք է կարողանանք մեր գործընկերների հետ քննարկել և լուծումներ փնտրել: Նոր իշխանության հիմնական սկզբունքն է գործընկեր երկրների հետ խոսել խնդիրների մասին»:

Արևմուտքի և ՌԴ միջև կոնֆլիկտի սրումը, ըստ մեր զրուցակցի, սահմանափակում է փոքր երկրների մանևրելու դաշտը: «Բայց ընդհանուր առմամբ՝ մենք մեր հարաբերությունները ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի ենք կառուցում, այլ փոխլրացնող քաղաքականություն ենք իրականացնում և փորձելու ենք ստեղծված իրավիճակում պրագմատիկ, ռեալիստ և որոշակի չափով իդեալիստ լինելով՝ համադրել այս ամենը և հարաբերություններ կառուցել թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում