Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Մարկ Բարտրան հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից: Բարտրան մտադիր է հաջողությունների հասնել թիմի հիմնական կազմում:
«Երբեք չեմ մտածել «Բարսելոնա»-ն լքելու մասին: Արդեն երկար տարիներ հանդես եմ գալիս ակումբում: «Բարսելոնա»-ն ինձ տվել է ամեն ինչ: Հուսով եմ` կշարունակեմ հանդես գալ «կապտառնագույններ»-ի կազմում: Հիանալի գիտակցում եմ, թե ինչպիսի ակումբում եմ հանդես գալիս:
Բնականաբար, կցանկանայի ավելի շատ խաղաժամանակ ստանալ և միշտ խաղադաշտ դուրս գալ հիմնական կազմում: «Բարսելոնա»-ն լքելու փոխարեն մտադիր եմ բարդացնել թիմի գլխավոր մարզչի` Խերարդո Մարտինոյի կյանքը` պաշտպանների ընտրության հարցում բարդություններ առաջացնելով նրա համար»,- Marca-ն մեջբերում է Բարտրայի խոսքերը:









































