Երեկ Նյու Յորքում տեղի է ունեցել «Օուշենի 8 ընկերուհիները» քրեական կատակերգության պրեմիերան, որտեղ գլխավոր դերերից մեկը կատարել է Ռիհաննան։

«Բարբադոսի հպարտությունը», ում վերջին ժամանակներս հաճախ են քննադատում զգեստերի ընտրության համար, հայտնվել է միջոցառմանը ամենևին ոչ միանշանակ տեսքով. Givenchy բրենդի փայլփլուն՝ ուլտրամանուշակագույն երանգի մեծ փոռավոր զգեստով, խոշոր ադամանդե զարդերով՝ Bvlgari–ից և նույն երանգների շպարով։

Հետևորդները քննադատել են Ռիհաննային չստացված տեսքի համար, ասելով, որ զգեստը բացարձակ չի սազում իր կառուցվածքին, ավելին՝ նրան այլանդակում է։











































