Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ամուլսարի ճակատագրով մտահոգ Ջերմուկի բնակիչների, «Ամուլսարն առանց հանքի» և ՀԲՃ ներկայացուցիչների հետ, այս մասին առաջին փոխվարչապետը գրել է Facebook-ի իր էջում:
Քննարկման մասնակցիները ներկայացրել են հանքի շահագործման շուրջ իրենց մտահոգությունները։
Արարատ Միրզոյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը իրենց առաջնային ուշադրության կենտրոնում է, և իրենք ամեն ինչ անում են, որ հնարավորինս կարճ ժամկետներում կազմավորվի խնդիրը խորությամբ հետազոտելու հանձնառություն ունեցող մի խումբ, որը կընդգրկի շահագրգիռ բոլոր կողմերին։









































