Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Ով է վարակված Ամուլսարի ոսկու տենդով

Ջերմուկի և Գնդեվազի բնակիչները շարունակում են փակված պահել դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել հանքի շահագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները: Հանքավայրի շահագործման դեմ հանդես եկողները պնդում են, որ հանքավայրի շահագործումը հանգեցնելու է բնապահպանական աղետի՝ վտանգելով շրջակա տարածքների բնակչության առողջությունը, հնարավոր վտանգ ներկայացնելով Սևանա լճին:

Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող կազմակերպության` «Լիդիան Արմենիայի» ներկայացուցիչները պնդում են, որ հանքավայրը շահագործվելու է ամենաարդիական տեխնոլոգիաներով՝ պահպանելով բնապահպանական բոլոր նորմերը: Ավելի ուշագրավ է, որ «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտարարել է, որ իրենց դեմ իրականացվում է նպատակաուղղված և շահագրգիռ ուժերի կողմից ֆինանսավորվող հակաքարոզչություն: Ցավոք, Ալոյանը չի մանրամասնել, թե հատկապես ովքեր են ֆինանսավորում այդ հակաքարոզչությունը: Ընդհանրապես դժվար է որոշել, թե ով է իրականում պայքարում հանուն անվտանգ միջավայրի համար, իսկ ով է հանրային գործունեության տակ քողարկված վարձու աշխատանք կատարում:

Ամուլսարի տակ գտնվում են ոսկու հսկայական պաշարներ, և բնական է, որ այդ հարստությանը տիրանալու համար կոշտ պայքար է գնում, որի ընթացքում օգտագործվում են ինչպես բնապահպանները, այնպես էլ շրջակա համայնքների բնակիչները: Ինչ-որ ուժեր կցանկանային «Լիդիան Արմենիայից» խլել հանքավայրը, մանավանդ, որ ամենածանր աշխատանքն արդեն արված է, մնում է ամենաեկամտաբերը` ոսկու կորզումը:

Աֆրիկյան երկրներում գործում է ներդրողներին քշելու շատ յուրահատուկ տեխնոլոգիա. սկզբում ներդրողին թույլ են տալիս գալ և զբաղվել հանքավայրի շահագործմամբ, հետո ցեղային առաջնորդները կազմակերպում են հեղափոխություն, և սպիտակ շահագործողների դեմ ըմբոստացած աֆրիկացիները հարձակվում են իրենց երկրի ընդերքը կողոպտելու եկած օտարերկրացիների վրա ու նրանց քշում իրենց պապերի հողից: Հետո այդ ամբողջ բարիքը մնում է ցեղային առաջնորդներին, և նրանք են շահագործում հանքը ու եկամուտ ստանում: Ի դեպ, նման սխեմայի զոհերի թվում կան նաև Հայաստանի մի քանի քաղաքացիներ, ովքեր իսկապես հավատացել են, որ կարելի է Աֆրիկայի ընդերքն ու մարդկային ռեսուրսները շահագործելով հարստանալ, բայց արդյունքում միլիոնավոր դոլարներ են կորցրել:

Հայաստանում փորձ է արվում իրականացնել նույն այդ սխեման, միայն մի քիչ ավելի քաղաքակիրթ ձևով. հանրային դժգոհություն, ճանապարհներ փակել: Բարեբախտաբար, դեռ ոչ ոքի չեն կերել: Բայց էությունը դրանից չի փոխվում. «Լիդիան Արմենիան» միլիոնավոր դոլարների ներդրում է արել, և հիմա երբ եկել է հանքը շահագործելու ու եկամուտ ստանալու ժամանակը, ուզում են այն խլել այդ կազմակերպությունից:

Հայաստանի նոր կառավարությունը կանգնած է լուրջ երկընտրանքի առաջ. մի կողմից՝ երկրի բնակչության մի մասն է, որը պայքարում է իր առողջության համար, մյուս կողմից՝ երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Եթե կառավարությունը դեմ գնա ջերմուկցիների պահանջներին, ապա կարող է կորցնել իր ունեցած հանրային վստահության մի մասը: Բայց Հայաստանի նոր կառավարությունը նախորդ կառավարության իրավահաջորդն է և կրում է նախորդ կառավարության կողմից ստանձնած պարտավորությունների ամբողջ պատասխանատվությունը: Իսկ նախորդ կառավարությունը «Լիդիան Արմենիային» հանքը շահագործելու լիցենզիա է տվել, և դա տեղի է ունեցել օրինական ընթացակարգերը պահպանելով: Եթե նոր կառավարությունը փորձի չեղարկել այդ լիցենզիան, ապա կարող է վնասել ոչ միայն երկրի բյուջեն, քանի որ ստիպված կլինի վճարել, տարբեր գնահատականներով, մինչև 300 մլն դոլարի հասնող տույժ և տուգանքներ, այլ նաև էապես կվնասի երկրի ներդրումային վարկանիշին:

Ջերմուկցիները կամ այն մարդիկ, ովքեր պայքարում են հանքի շահագործման դեմ, ասում են, որ Ամուլսարի շահագործման լիցենզիայի տրամադրումը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Բայց Հայաստանում բոլոր հանքերի շահագործումը այս կամ այն կերպ կապված է կոռուպցիայի հետ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցվի բոլոր հանքերի շահագործումը: Ընդհանրապես ամբողջ երկիրը թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, և այդ տրամաբանությամբ պետք է դադարեցնել ամբողջ երկրի կենսագործունեությունը, քանի որ դպրոցից սկսած մինչև հիվանդանոց, համայնքապետարաններից սկսած մինչև կառավարություն, բոլորը թաթախված են եղել կոռուպցիայի մեջ: Ի վերջո, հանքավայրի շահագործման դեմ բողոքողներին էլ են մեղադրում ֆինանսապես շահագրգռված լինելու մեջ:

Հայաստանի նոր կառավարության համար, իհարկե, հոգեբանորեն դժվար է լինելու դեմ դուրս գնալ ցուցարարներին և անգամ օրենքի կիրառմամբ ստիպել չխոչընդոտել հանքավայրի շահագործմանը, բայց եթե դա տեղի չունեցավ, ապա երկիրը թաղվելու է քաոսի և անկառավարելիության մեջ: Յուրաքանչյուր խումբ կամ կլան փորձելու է իր շահերը առաջ մղելու համար ինչ-որ մարդկանց վարձել և բողոքի ցույցեր ու դիմադրություն հրահրել: Այնպես որ, որքան էլ դժվար լինի, կառավարության անդամները քաղաքացիական ակտիվիստից պետք է վերածվեն պետական պաշտոնյայի և կարողանան մտածել ոչ միայն սեփական հեղինակության, այլ պետական շահի մասին:

Հ. Գ. Ըստ որոշ տեղեկությունների՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի վրա աչք ունի Սյունիքի արդեն նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով բավական խորն է խրված հանքարդյունաբերության մեջ և միլիոնավոր դոլարների եկամուտ է ստանում Հայաստանի ընդերքի շահագործումից: Այդ գումարների մի մասը նա մեծահոգաբար ծախսում է լրատվական և հասարակական ռեսուրս ստեղծելու վրա՝ այն ծառայեցնելով նոր հանքեր և տարածքներ զավթելու գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում