Ամառը կանանց համար գեղեցիկ կազմվածքը լիարժեքորեն ցուցադրելու տարվա ամենահարմար եղանակն է: Եթե դուք նիհարել եք, գրում է cosmo.com.ua-ը, ապա երբեք մի վերադարձրեք այս հինգ մթերքը ձեր սննդակարգ:
1. Մայոնեզ: Խանութից գնված մայոնեզը ոչ միայն կազմվածքի համար է վնասակար, այլև առողջության համար: Կարելի է այս մթերքը պատրաստել տնային պայմաններում: Դրա համար անհրաժեշտ մթերքներն են՝ ձու, ձիթապտղի յուղ, կիտրոնի հյութ, մանանեխ և համեմունք:

2. Խանութից գնված քաղցրավենիք: Քաղցրեղենը նույնպես կարելի է պատրաստել տան պայմաններում՝ քիչ շաքարավազ օգտագործելով:

3. Ձկան պահածո: Դրանցում առկա աղը վնասակար է օրգանիզմի համար:

4. Կարտոֆիլ: Այն կարելի է օգտագործել շաբաթական երկու անգամից ոչ ավելի:

5. Սպիտակ հաց: Ոչ մի օգտակար բաղադրիչ չի պարունակում, ավելի լավ է օգտագործեք ամբողջահատիկային հաց:
.jpg)











































