ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից գրություն է ուղարկվել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ կապված հեղուկ գազի գնի տատանումների վերաբերյալ քաղաքացիներից ստացված բողոքների հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, առաջարկվել է նրան ուսումնասիրել շուկայում տեղի ունեցող գնային տատանումները և խախտումներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել համապատասխան գործողություններ։
Լուսանկարը՝ panorama.am-ի








































