Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Նելլի Բաղդասարյանը մերժեց նորատուսցի Ալիկի խափանման միջոցը վերացնելու ԱԺ 10 պատգամավորների երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը: Ալիկ Բանդուրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարեց, թե դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է անելու, բայց այդ միջնորդությունը կարվի հաջորդ դատական նիստում:











































