ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել։
Նիկոլ Փաշինյանը ստորագրած որոշման համաձայն՝ Կարեն Ղահրամանյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից։
Ղահրամանյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։
Հիշեցնենք՝ Կարեն Ղահրամանյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի որդին է։










































