Կալիֆոռնիայի Մոնրովիա քաղաքի արդյունաբերական գոտում տեղի է ունեցել չպարզված քիմիական նյութի արտահոսք, ինչի հետևանքով տոքսիկ գոլորշիներից թունավորվել է մոտ 150 մարդ: Այս մասին հայտնում է CBS Los Angeles հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր տուժածները եղել են աշխատակիցները այն ընկերության, որը շենք է զբաղեցնում դեպքի վայրից ոչ հեռու: Չի հստակեցվում, թե կոնկրետ որտեղ է տեղի ունեցել արտահոսքը և ինչ նյութի մասին է խոսքը:
Տեղի իշխանությունները տարհանում չեն իրականացրել, սակայն վթարի գոտում գտնվող բոլոր մարդկանց խորհուրդ են տվել թաքնվել հաստատություններում: Դեպքի վայրում մասնագետներ են աշխատում:








































