Saturday, 04 07 2026
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը

Սերժ Սարգսյանը զոհաբերեց քրեաօլիգարխիան` չզոհաբերվելու համար

Մեկ տարվա ընթացքում խորհրդարանական ընտրություններ անցկացնելն ընդամենը ցանկություն է, դոգմա չէ, այդ հարցերը պետք է քննարկվեն` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀԿ-ում որդեգրել են մարտավարություն, որն ակնհայտորեն ադեկվատ չէ ստեղծված իրավիճակին: Նիկոլ Փաշինյանի թիմը բացարձակապես ցանկություն չունի` ՀՀԿ-ի հետ քննարկել որևէ հարց. վարչապետն, ըստ էության, գտել է այն մեխանիզմը, որը թույլ կտա արտահերթ ընտրություններ նախապատրաստել` առանց նախկին կառավարող կուսակցության հետ պայմանավորվածությունների:

ՀՀԿ-ն ապրիլի 23-ից հետո, երբ հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը, ակնհայտորեն չի կարողանում ադապտացվել նոր իրականությանը:

Ես սխալ եմ, Նիկոլը ճիշտ է` հեռանալուց նշեց Սերժ Սարգսյանն, ինչը նշանակում էր, որ հեռացող նախագահը հրապարակավ իշխանությունը հանձնում է Նիկոլ Փաշինյանին:

ՀՀԿ-ում ադեկվատ չգնահատեցին ստեղծված իրավիճակը` չգիտակցելով, որ իրենց թիմում չունեն որևէ այլ գործիչ, ում միջոցով կարողանան պահել իշխանությունը:

Կարեն Կարապետյանի կամ` այսպես կոչված, ռուսական կուսակցության պարտիան լուրջ չընդունվեց անգամ Մոսկվայում` ավելի բորբոքելով համաժողովրդական շարժումը:

Մայիսի 1-ին ՀՀԿ-ն ընդամենը յոթ օրով երկարաձգեց իր գոյություն չունեցող իշխանությունը` վերջնականապես փակելով հեղափոխության հետ երկխոսելու հնարավորությունը:

Վահրամ Բաղդասարյանի այսօրվա հայտարարությունը նույնպես քաղաքական համարժեքությունից դուրս է. հակակոռուպցիոն կամպանիան արագ տեմպերով կազմաքանդում է ՀՀԿ-ն` նոսրացնելով նրա խմբակցության շարքերը: Առաջիկա օրերին ՀՀԿ-ն կկորցնի իր վերջին զենքը, որի միջոցով բացահայտ կամ քողարկված շանտաժի էր ենթարկում նոր կառավարությանը. Վահրամ Բաղդասարյանն այլևս չի լինելու խորհրդարանական մեծամասնության ղեկավար, ինչը ենթադրում է, որ կառավարությունը նույնիսկ ֆորմալ առումով նրա հետ ինչ-որ հարց քննարկելու անհրաժեշտություն չունի:

Թավշյա հեղափոխության մեկնարկից սկսած` ՀՀԿ-ն ամեն օր հոխորտացել է` ոտքերի տակից կորցնելով հողը:

Ոչ ադեկվատ վարքագծի հետևանքով ՀՀԿ-ն չհասցրեց ինքնադրսևորվել որպես ընդդիմադիր քաղաքական ուժ` նույնանալով հակահեղափոխության ռևանշի հետ: Հակակոռուպցիոն կամպանիայի առաջին քայլերն ապացուցեցին, որ ՀՀԿ-ն չունի անգամ հակահեղափոխության ռեսուրս. օլիգարխիան, մեղմ ասած, չի պատրաստվում դիմադրել` հանուն Սերժ Սարգսյանի, առավել ևս` ՀՀԿ-ի:

Ադեկվատությունը թերևս չի կորցրել միայն Սերժ Սարգսյանը, ով` դատելով հրապարակային հազվադեպ առիթներից, առանձնապես մտահոգված չէ ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ` օլիգարխիայի ճակատագրով: Սերժ Սարգսյանը նմանվել է խորտակվող նավի նավապետին, ով կարողացել է լուծել թերևս միայն իր անվտանգության և ապահովության հարցը:

Սերժ Սարգսյանը թերևս մխիթարվում է այն փաստով, որ չարժանացավ Յանուկովիչի անփառունակ ճակատագրին` ճիշտ ժամանակին ընդունելով իր պարտությունը:

Վերջին հաշվով` իր տասնամյա կառավարման ընթացքում Սերժ Սարգսյանը հասունացրել է այս հանգուցալուծումը, երբ ֆորս-մաժորային իրավիճակում` ինքնապաշտպանության բնազդից ելնելով, Սերժ Սարգսյանը կամ քրեաօլիգարխիան ստիպված էին զոհաբերել միմյանց` հանուն սեփական փրկության: Առաջինը կողմնորոշվեց Սերժ Սարգսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում