Sunday, 21 06 2026
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ

Շավարշ Քոչարյանի ճոճած թուրն անհասկանալի է. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը այսօրվա խմբագրականում գրում է.

Երբ 3 ավանդական կուսակցությունները՝ ՀՅԴ, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Ռամկավար ազատական, ազգայնական հայտարարություն են անում ցեղասպանության, Արցախի, Ջավախքի, հայ-թուրքական արձանագրությունների թեմայով, միանգամայն հասկանալի է:

Անգամ եթե այդ հայտարարության մեջ դարավոր ռոմանտիզմ կա ու իրականությունից կտրված հայի տեսլական, այն տարակուսանքի տեղիք չի տալիս եւ անգամ հուզիչ է: Բայց երբ ՀՀ պետական պաշտոնյան արտաքին գործերի փոխնախարարի աթոռից խաղալիք թուր է ճոճում և, դիվանագիտական լեզուն մոռացած, տղայական հայտարարություններ անում, անհնարին է չտարակուսել ու չմտածել, որ այս մարդն իր տեղում չէ:

Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն պատրաստվում է գալ Հայաստան: Եթե ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը որոշել է նրա «պորտը տեղը դնել» և այնպես անել, որ այդ այցը տեղի չունենա, նրա երեկվա հայտարարությունը միանգամայն հասկանալի է ու տրամաբանական:

Ի՞նչ է ասում պարոն Քոչարյանը՝ արձագանքելով Դավութօղլուի «սադրիչ» հայտարարություններին: Դավութօղլուն «ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը և Երևանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Ենթադրվում է, որ Քոչարյանը որոշել է նպաստել Թուրքիայի ԱԳ նախարարի պաշտոնաթողությանը և նրան քաղաքական ապաստան առաջարկել Հայաստանում: Քանզի դրանից հետո Դավութօղլուն այլևս մեկնելու տեղ չի ունենա, և նրան կարելի է ՀՀ ԱԳՆ-ում, ասենք, Արևելքի բաժնի վարիչի պաշտոն առաջարկել: Ավելին, ԱԳ փոխնախարարը որոշել է պատմական անլուծելի հարցը լուծել մեկ հարվածով, նա խորհուրդ է տալիս Թուրքիային՝ «ճանաչել Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը և բացել հայ-թուրքական սահմանը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում