Քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է առաջիկայում սպասվող՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը։ Ըստ Շիրինյանի՝ հանդիպումն ավելի շատ ծանոթության համար է, բայց կան նաև մտահոգիչ հանգամանքներ: «Մեր արտգործնախարարը փոխվել է, իրենց հլու-հպատակ ծառան այլևս չկա։ Հայաստանում ոչ թե իշխանափոխություն է եղել, այլ բնական, հեղափոխական հեղաշրջում, երկիրը տեղափոխվել է չորրորդ հանրապետություն։ Սա բոլորովին այլ վիճակ է, այժմ մենք տեսակետ ունեցող երկիր ենք»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ մեր քաղաքականությունը հայաստանակենտրոն է։
Շիրինյանի խոսքով՝ այսպիսի քաղաքականություն վարելը մեզ ուժ է տալիս, բայց չարակամների համար զգուշավոր լինելու ազդակ է. «Այսինքն՝ տվյալ երկիրը գնում է ազգային պետականության, անկախության ամրապնդման և ազգային շահերի պաշտպանության ճանապարհով։ Վստահաբար սա Կրեմլում գրգիռ է առաջացնում. եթե ճար ունեն՝ դա կխափանեն։ Ամեն դեպքում՝ Մնացականյանն իրենց ստուգված կադրը չէ, ինչպես որ Նալբանդյան կոչվածն էր»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:






































