«Ֆորսաժ 7» ֆիլմի ռեժիսոր Ջեյմս Վանը հայտարարել է, որ Փոլ Ուոքերի ողբերգական մահը չի հետաձգի ֆիլմի թողարկումը: Նա նշել է, որ ֆիլմի սցենարը կվերամշակվի:
Նա չի բացառել այն հնարավորությունը, որ Փոլ Ուոքերի հետ կատարված ողբերգությունը փոխանցվի նաև նրա կերպարի վրա: Թե տեխնիկապես ինչպես դա կիրականացվի, հայտնի չէ: Մոնտաժողները կարող են օգտագործել վթարի իրական կադրերը, կամ ավտովթարի կադրերը կնկարահանվեն դուբլյորի մասնակցությամբ, գրում է spletnik.ru-ն:





































