Կյանքում ամենացավալի ապրումները կարող են լավ ազդեցություն ունենալ մարդկանց վրա, կարծում են գիտնականները: Նրանց կարծիքով՝ կյանքի դժվարությունները մարդկաց օգնում են գնահատել փոքր ուրախությունները:
Նոր ուսումնասիրությունը ենթադրում է, որ մարդիկ, ովքեր անցել են ամուսնալուծությունների միջով և հաղթահարել են սիրելի մարդու մահը, ավելի շատ են գնահատում ամենօրյա կյանքի փոքր ուրախությունները: Ընդհանուր առմամբ ուսումնասիրության ընթացքում գիտնականները հետևել են 14986 մեծահասակների և պարզել, թե ինչպես են կյանքի դժվարություններն ազդում նրանց վրա:
University of British Columbia-ի, School of Management-ի և Universitat Pompeu Fabra-ի գիտնականները պարզել են, որ անցյալում մեծ թվով լուրջ խնդիրներ ունեցած մարդիկ կյանքը վայելելու ավելի մեծ պոտենցիալ ունեն, իսկ նրանք, ովքեր պայքարում են բաժանությունների դեմ և չեն համակերպվել սիրելի մարդու մահվան հետ, ուրախանալու ցանկություն չունեն, հաղորդում է The Huffington Post-ը:
Այսպիսով գիտնականները նույնպես հաստատում են, որ «այն, ինչը չի սպանում, մեզ ավելի ուժեղ է դարձնում»:










































