ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամուսնու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մասնակցել է իրաքյան պատերազմում զոհված զինծառայողների հիշատակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։
Մելանյա Թրամփը հանրությանն է ներկայացել վիրահատությունից հետո առաջին անգամ՝ 24 օր անց։
Tonight @POTUS & I were honored to pay tribute to our fallen heroes. Thank you to the Gold Star families that joined us in celebration & remembrance. pic.twitter.com/6oSh1t88G7
— Melania Trump (@FLOTUS) June 5, 2018
Հիշեցնենք․ մայիսի 14-ին հայտնի դարձավ, որ Մելանյա Թրամփը երիկամներում բարորակ ուռուցքի հեռացման վիրահատություն է տարել։ Դրանից ի վեր նա հանրությանը չէր ներկայացել։







































