Նախկինում անհայտ տեսակի վայրի դինոզավրի կմախքը Ֆրանսիայում աճուրդում վաճառվել է 2․3 մլն դոլարով, հաղորդում է Reuters-ը։
«Գնորդը ֆրանսիացի է։ Նա ինձ աճուրդից առաջ ասել է, որ եթե իրեն հաջողվի ձեռք բերել կմախքը, ապա ցուցանմուշը հանրությանը կներկայացնի»,-ասել է Aguttes աճուրդի տան ղեկավար Կլոդ Ագյուտը։
Վայրի դինոզավրի կմախքը հայտնաբերվել է 2013-ին, ԱՄՆ-ում։ Այն ավելի քան 150 մլն տարեկան է, երկարությունը 9 մետր է։
SOLD 2 019 680 € (incl. tax) !!!
ADJUGÉ 2 019 680 € ttc @CAguttes !!! @LaTourEiffel #auctionupdate #auctionresult #aguttes #paleo #paleontology #dinoaguttes #instadino #jurassic #theropod #allosaurus pic.twitter.com/0QvNjC3ush— Aguttes (@Aguttes_) June 4, 2018










































