Starbucks սրճարանների միջազգային ցանցի ղեկավար Հովարդ Շուլցը հրաժարական է տալիս։ Այս մասին հաղորդում է New York Post-ը՝ վկայակոչելով ընկերության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ 64-ամյա Շուլցի հրաժարականի հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել 2020-ին ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրապայքարին մասնակցելու ցանկությունը։
«Ես ինձ համար բազմաթիվ տարբերակներ կմտածեմ՝ մարդասիրությունից մինչև պետական ծառայություն, սակայն չգիտեմ՝ ապագայում ինչ տեղի կունենա»,-հրաժարականը մեկնաբանելով՝ հայտարարել է Շուլցը։
Շուլցին ժամանակակից Starbucks-ի ստեղծող են անվանում։ Նա ցանցին միացել է 1982-ին՝ որպես մարքեթինգի գծով տնօրեն։









































