Սաուդյան Արաբիան ևս մեկ պատմական քայլ է կատարել կանանց իրավական ազատությունների ուղղությամբ։ Այսօր թագավորությունում սկսել են վարորդական վկայականներ հանձնել իգական սեռի քաղաքացիներին, ինչի մասին հանդիսավոր կերպով հայտարարել են տեղի ԶԼՄ–ները։
«Այսօր տրանսպորտի գլխավոր վարչությունն անցել է թագավորությունում ճանաչված միջազգային վարորդական վկայականների փոխանակմանը սաուդյան վկայականներով, որպեսզի պատրաստվեն այն օրվան, երբ կանայք հունիսի 24-ին առաջին անգամ կնստեն ղեկին»,– ասվում է Saudi Press գործակալության պաշտոնական հաշվետվության մեջ։











































