Ավստրալիայում Հարավային Ուելսի և Լոնդոնի համալսարանների գիտնականների անցկացրած ուսումնասիրության համաձայն՝ միլիոնավոր մարդիկ ստիպված են հանդուրժել իրենց աշխատանքի մեջ որոշակի պայմաններ, և դա կործանարար ազդեցություն է ունենում նրանց հոգեկան առողջության վրա՝ գրում է hronika.info-ն:
«Աշխատող անձի նկատմամբ ամենամեծ ճնշումը ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակության բացակայությունն է, որը զուգորդվում է բարձր պատասխանատվության հետ»,- ասում են նախագծի հեղինակները:

Բացի այդ, հոգեկան առողջության համար վտանգավոր աշխատանքային գործոնների շարքում փորձագետները ընդգրկել են աշխատանքի բարձր տեմպերը, տնօրինության պահանջները և փորձից բխող սեփական գիտելիքների օգտագործման անկարողությունը, գաղափարների իրացումը:









































