Sunday, 28 06 2026
Լուկաշենկոն Պուտինի «կցորդը» չէ
Հայաստանում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
14:30
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը

Ռուսաստանի նորանշանակ դեսպան Կոպիրկինը Հայաստանի ԱԳ նախարարին հանձնել է իր հավատարմագրերի պատճենը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 4-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության նորանշանակ դեսպան Սերգեյ Կոպիրկինին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, շնորհավորելով ՌԴ դեսպանին նշանակման առթիվ՝ Զոհրաբ Մնացականյանը հույս է հայտնել, որ Սերգեյ Կոպիրկինն իր առաքելության ընթացքում կնպաստի հայ-ռուսաստանյան դաշնակցային հարաբերությունների առավել խորացմանը և ընդլայնմանը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ՌԴ նորանշանակ դեսպանը շնորհավորել է նախարար Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ նա սկսում է իր առաքելությունը բարեկամական երկրում, ինչը միաժամանակ առավել մեծացնում է պատասխանատվությունը` հաշվի առնելով երկու երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը և ընդգրկունությունը:

ՌԴ դեսպանը հավաստիացրել է, որ կներդնի առավելագույն ջանքերը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Ռուսաստանի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունների ու ռազմավարական փոխգործակցության շարունակականությունը ոչ միայն ապահովելու, այլև դրանք առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ:

Նախարար Մնացականյանը և դեսպան Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական օրակարգային մի շարք հարցեր, մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման համատեքստում անդրադարձել են բարձրաստիճան առաջիկա փոխայցելությունների ժամանակացույցին:

Զրուցակիցները կարևորել են երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը, մտքեր փոխանակել միջազգային հարթակներում գործունեության համադրման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում արծարծվել են ներքաղաքական վերջին զարգացումները, տարածաշրջանային և միջազգային կարևորության մի շարք խնդիրներ:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների հետ միասին գործադրվող ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ գործընթացի հաջողության համար կարևորելով խաղաղությանը միտված մթնոլորտի առկայությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում