Երբ տնտեսական ճգնաժամը դիպչում է հասարակ ամերիկացիների շահերին, առաջին հերթին ազդում է անձնական ավտոմեքենայից օգտվելու նրանց ցանկության վրա: Նման եզրակացության են եկել PIRG գիտական ընկերության մասնագետները, ովքեր հարցման արդյունքում պարզել են, որ ԱՄՆ-ի բնակիչներն ավելի քիչ են ղեկին նստում ու ավելի շատ նախընտրում են օգտվել հասարակական տրանսպորտից:
Դրա պատճառը բենզինի թանկությունն ու այլ ծախսերի աճն է: Համաձայն PIRG-ի տվյալների՝ վերջին գրեթե 10 տարվա ընթացքում ավտոմեքենաների օգտագործումը կրճատվել է մոտ 8 %-ով: Սա վերաբերում է երկրի բոլոր խոշոր քաղաքներին. առաջին հորիզոնականում են Նյու Յորքն ու Վաշինգտոնը:
Իշխանություններն այս երևույթի մեջ ոչ մի արտասովոր բան չեն տեսնում: Այդ մասին վկայում է այն փաստը, որ օրերս ԱՄՆ-ի կոնգրեսում քննարկվել է բենզինը 15 %-ով թանկացնելու օրինագիծը: Եթե այն ընդունվի, ապա բենզինի մեկ գալոնի հարկը կավելանա 33 ցենտով:









































