«Լիվերպուլ»-ը մտադիր չէ հրաժարվել հարձակվող Լուիս Սուարեսի ծառայություններից:
Տեղեկությունների համաձայն` ակումբի ղեկավարությունը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել ֆուտբոլիստին, որի համաձայն նրա շաբաթական աշխատավարձը 250 հազար ֆունտ կկազմի: Նոր պայմանագրով Սուարեսի հրաժարագինը 100 մլն ֆունտ կկազմի:
«Լուիսը կլինի առաջին ֆուտբոլիստն աշխարհում, ում տրանսֆերն արժե 100 մլն ֆունտ, եթե, իհարկե, նա ցանկանա լքել ակումբը»,- ասել է «Լիվերպուլ»-ի ներկայացուցիչը:








































