Amnesty International իրավապաշտպան կազմակերպության ղեկավարությունն արդեն հայտարարել է դատարանում բրիտանական հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանդիպելու իր որոշման մասին: Իրավապաշտպանները մեղադրում են հետախուզությանը հեռախոսազանգերի գաղտնալսման և իր հաճախորդների տվյալներին ապօրինի հասանելիություն ունենալու մեջ: Ընկերությունը ծանրակշիռ փաստարկներ ունի նման պնդման համար:
«Որպես մարդու իրավունքները պաշտպանող համաշխարհային կազմակերպություն, մենք հատուկ հետաքրքրություն ենք ներկայացնում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունների համար»,- The Guardian-ի հետ հարցազրույցում հայտարարել է Amnesty International-ի իրավական հարցերով բաժնի ղեկավար Մայքլ Բոչենեկը:
Ղեկավարությունը խորին անհանգստություն է հայտնում ապագայում ընկերության հեռախոսազրույցների գաղտնալսման հեռանկարի առնչությամբ՝ ընդգծել է նա:
Amnesty International-ն արդեն բողոք է ուղարկել դատարան: Իրավապաշտպանները հատուկ ծառայություններին մեղադրում են Մարդու իրավունքների մասին օրենքի 8-րդ (անձեռնմխելիության իրավունք) և 10-րդ հոդվածները (մտքերի արտահայտման իրավունք) խախտելու մեջ:
Հիշեցնենք, որ հետախուզության հետ դատական գործընթացի մեջ են արդեն Liberty, Privacy International և Big Brother Watch իրավապաշտպան խմբերը:









































