Բարձրորակ համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով հնարավոր է եղել բացահայտել, որ մինչ այժմ թռչուն համարվող եգիպտական մումիան իրականում մահացած ծնված երեխայի մարմին է՝ գրում է realist.online-ը:

Առաջին անգամ երեխայի մարմնի մնացորդները տեսանելի եղան 2016թ. 2300-ամյա Թա-Քուշ մումիայի սքանավորման ժամանակ: Գիտնականները լուսանկարներում նկատեցին երեխայի հստակ գծագրված մարմին:
Նախնական ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ երեխան մահացած է ծնվել, այժմ կանադացի գիտնականներին հաջողվել է պարզել նրա սեռը և տարիքը՝ 23-28 շաբաթական տղա:










































