Վերջին ժամանակներս Մակեդոնիայի Հանրապետության տարբեր վիճակագրական ծառայություններ անհանգստություն են հայտնում էթնիկ մակեդոնացիների թվի կրճատման միտումների առնչությամբ՝ տեղեկացնում է ITAR-TASS- ը:
Այսպես. 2012թ տվյալները վկայում են, որ Մակեդոնիայի Հանրապետության բնակիչների թիվը օրական կրճատվում է 8 մարդով: Ինչպես նշում են փորձագետները՝ ցավոք, իրավիճակը չի փոխվում նաև այս տարի:
Համաձայն Պետական վիճակագրական ծառայության տեղեկության՝ 2012թ. Մակեդոնիայում բնակվող մակեդոնացիների թիվը նվազել է 2838 մարդով՝ 2011թ. ցուցանիշի համեմատ:
Անցյալ տարի երկրում ծնվել է 11.985 երեխա, այդ նուն ժամանակաշրջանում մահացել է 14.823 բնակիչ՝ պնդում է վիճակագրությունը:







































