Ամռանն ընդառաջ YouGov սոցիոլոգիական ըկերության աշխատակիցները բրիտանացիների շրջանում հարցումներ են անցկացրել և պարզաբանել, թե ինչ հագուստով չարժե երևալ հանրության աչքին՝ գրում է kommersant.ru-ն:

Բրիտանացիները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես լողափնյա հագուկապին: Անցանկալի հագուստների առաջին հորիզոնականը զբաղեցնում են տղամարդկանց կարճ կիպ Speedo ապրանքանիշի լողավարտիքը և Crocs ապրանքանիշի ռետինե հողաթափերը:

Երկրորդ տեղում կաշվե տաբատներն են, որոնցով հանրության առջև սիրում է երևալ վարչապետ Թերեզա Մեյը: Բրիտանացիները չեն սիրում նաև կլեշ տաբատներ, անթև վերնաշապիկներ, կարմիր տաբատներ և մարզահագուստ:








































