Երգչուհի և դիզայներ Փերիս Հիլթոնը հերթական անգամ երկրպագուների հիացմունքին է արժանացել իր գրավիչ լուսանկարով։ Կադրում սեքսուալ շիկահերը ծովափնյա ձևավորումների ֆոնին է՝ շքեղ սև լողազգեստով՝ զարդարված ոսկեգույն ծաղիկներով։

Կերպարը ամբողջականացնելու համար նա արծաթագույն թիկնոց է գցել ուսերին և արևապաշտպան ակնոց դրել և բարձրակրունկ կոշիկներ է հագել։
Բաժանորդները շռայլորեն հեղեղել են նրան հաճոյախոսություններով, նշելով, որ այս կերպարում նա շատ կանացի և էլեգանտ է երևում։











































