Հայտնի երգչուհին, ինքն էլ այդ մասին չցանկանալով, հետաքրքրություն է առաջացրել Օրլանդո Բլումի հետ իրենց կապի նկատմամբ։ Դերասանը համացանցում իր մասնակցությամբ «Մարդասպան Ջոն» նոր ֆիլմի թրեյլերն է հրապարակել, իսկ Քեթի Փերին, ցանկանալով իր աջակցությունն ու սերն արտահայտել սիրելիին, ինտիմ բնույթի մեկնաբանություն է արել և սխալմամբ այն հրապարակման տակ թողել, փոխանակ անձնական հաղորդագրությամբ ուղարկելու։
![]()
Քեթի Փերին Բլումին հաղորդագրություն է ուղարկել, որում պահանջել է իրեն նրա «հինգերորդ կետի» բացառիկ աբոնեմենտ տրամադրել, որը խելքահան է անում Բլումի բազմաթիվ երկրպագուհիներին, քանի որ ինքը մտադիր չէ այն կիսել մյուս «հավակնորդների» հետ։

Սակայն հաղորդագրությունը սխալմամբ դրել է մեկնաբանություններում, որտեղ այն անմիջապես նկատել են մյուս հետևորդները։ Տեղի ունեցածին երգչուհին շատ հանգիստ է արձագանքել, ընդունելով է իր սխալը և գրել է. «Վայ, ես սա քեզ անձնական նամակով էի մտադիր ուղարկել»։







































