Monday, 29 06 2026
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները
17:30
Իրանի ԱԳՆ-ն հերքել է հունիսի 30-ին Դոհայում ԱՄՆ-ի հետ խորհրդակցությունների անցկացման մասին լուրերը
17:20
«Ռենշին»-ը վերաբրենդավորվում է. ընկերության զարգացման այս փուլում՝ ներկայանալով նոր վիզուալ ինքնությամբ և բազմաոլորտ ներդրումային էկոհամակարգի տեսլականով

Արտահերթ ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտը չի միավորվի. Քաղաքագետները թերահավատ են

«Ժառանգություն» կուսակցությունը  կոչ է անում վարչապետ  Նիկոլ Փաշինյանին՝ սկսել քաղաքական համախմբման գործընթաց։ «Հարաճուն սպառնալիքներին արդյունավետ դիմակայությունը պահանջում է քաղաքական դաշտի համախմբում՝ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ թե՛ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունները և թե նոր ձևավորվելիք խորհրդարանում…Կոչ ենք անում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անցկացնել համապատասխան խորհրդակցություններ արտախորհրդարանական ուժերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Որպես առաջին քայլ՝ պարոն Փաշինյանին հրավիրում ենք հանդիպման «Ժառանգության» վարչության հետ՝ այս հարցը քննարկելու և հնարավոր համագործակցության եզրերը նախանշելու նպատակով»,-նշված է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նմանատիպ հայտարարությմաբ էր հանդես եկել «Ժառանգություն» կուսակցության արդեն նախկին առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ շեշտելով, որ լավ կլիներ, եթե ընտրություններին մասնակցեին մեկ ընդհանուր ցուցակով։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ դա բացառվում է.«Ճիշտ է հեղափոխություն եղավ, բոլորը մասնակցեցին, բայց յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ապագան։Հաստատ համոզված եղեք՝, որ Նիկոլ Փաշինյանի ու իր թիմակիցների ապագան տարբերվում է Բարգավաճ Հայաստանի ու իր թիմակիցների ապագայից, դա էլ իր հերթին միգուցե տարբերվի «Ժառանգության» ներկայացրած ապագայի։ Յուրաքանչյուրը քվեարկում է ըստ ապագայի, ըստ գործիչների և նրանք տարբեր են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Բադալյանը շարունակում է.« Համաժողովրդական մեծ ցուցակի մասին խոսելը ցույց  է տալիս, որ քաղաքական գործիչը ընդհանրապես ընտրական գործընթացներից պատկերացում չունի  և նրա ժամանակ աշխատող օրենքներից։ Դա չաշխատող տարբերակ է և դրա մասին պետք չէ ընդհանրապես քննարկում տանել»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ևս կասկածում է, որ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին քաղաքական ուժերը կարող են մասնակցել համախմբված.«Ես նույնիսկ խիստ կասկածում եմ, որ «Ելք» խմբակցությունը կարող է պահպանվել և միասնական մասնակցել ընտրություններին։Այդ կոնտեքստում բացարձակ թերահավատ եմ, որ ամբողջ ընդդիմադիր դաշտը կարող է մեկ ցուցակով մասնակցել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Համբարյանը։

Քաղաքագետը շարունակում է. «Մեր ընդդիմադիր դաշտն առանց այդ էլ միշտ պառակտված է եղել։ Հիմա  ավելի պարարտ հող է ստեղծվել, որպեսզի իրենք ավելի ինքնուրույն մասնակցեն ընտրություններին ու հաջողության հասնեն։Իմ կարծիքով՝ «Ժառանգության» առաջարկը մի փոքր ուտոպիստական է։ Եթե ընդունվի էլ, ապա չեմ կարծում, որ  ընտրություններում հաջողություն ունենալուց հետո, այդ ընդդիմադիր խմբակցությունն Ազգային ժողովում մինչև վերջ կպահպանվի։ Դուք շատ լավ գիտեք, որ մեր ընդդիմությունը, որը դաշինքով մասնակցում է  ընտրություններին՝ որոշ ժամանակ անց պառակտվում է»։

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ այժմ դժվար է պատկերացնել, որ այլ իրավիճակ կլինի.«Ինձ համար դժվար է  պատկերացնել, որ նրանք ամեն ինչ դնեն մի կողմ միասնական մասնակցեն ընտրություններին ու Ազգային ժողով անցնելուց հետո էլ չպառակտվեն՝ դա մենք տարիներ շարունակ տեսել ենք»։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում