Thursday, 18 06 2026
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ

«Ժառանգությունը» գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը

«Ժառանգություն» կուսակցությունը դատապարտում է Սերժ Սարգսյանի 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարությունը և խորին ափսոսանք է հայտնում, որ դրա արդյունքում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրի վիլնյուսյան գագաթաժողովում չկայացավ երեքևկես տարի բանակցված Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: «Ժառանգությունը» գոհացուցիչ չի համարում Վիլնյուսում ընդունված Հայաստան-ԵՄ համատեղ հայտարարությունը: Կուսակցությունը ողջունում է Վիլնյուսի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագիրը, այդ փաստաթղթում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների հետագա սերտացում նախատեսող դրույթները:

Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ վիլնյուսյան գագաթաժողովին հետևած այցի կապակցությամբ տարակուսելի էին ՌԴ ռազմակայանից մեկնարկած այդ այցը պետական կոչելը, ինչպես նաև հայ-ռուսական «դարավոր բարեկամության» մասին հայտարարությունները, երբ Հայաստանի երեքհազարամյա պատմության մեջ Ռուսաստանի ներկայությունը հազիվ երկու դար է կազմում, ներառում է գաղութատիրության հատված և լի է ցավալի էջերով: Տարակուսելի էր նաև, որ Հայաստանում գտնվող Վ.Պուտինը, չնայած ռազմավարական դաշնակցության մասին պնդումներին և ի հեճուկս ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի, խուսափեց Հայաստանի հանդեպ ոտնձգությունները Ռուսաստանի ազգային անվտանգության դեմ քայլեր որակելուց: Համոզիչ չեն Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու մտահոգությունների մասին նախագահ Պուտինի հայտարարությունները, երբ ՌԴ-ն տնտեսական շահերի վկայաբերմամբ մեծաքանակ զենք է մատակարարում տարածաշրջանային կայունությանը մարտահրավեր նետող Ադրբեջանին:

Բացասական ենք գնահատում հայրենի իշխանությունների կողմից ՌԴ նախագահի այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը` ՀայՌուսգազարդի 20% բաժնեմասը պարտքի դիմաց հանձնելուց մինչև հանրակրթության ոլորտում համագործակցության հուշագիր: Դատապարտում ենք խաբեությունը, որով հանուն 2012-13-ի ընտրությունների իշխանությունները միտումնաբար թաքցրեցին գազի թանկացումը և կուտակեցին պարտքեր: Ողջունում ենք Հայաստանին բնական գազ մատակարարելու՝ Իրանի պատրաստակամությունը և պահանջում ենք ՀՀ դե ֆակտո իշխանություններից անմիջապես բանակցություններ սկսել այդ ուղղությամբ:

«Ժառանգությունն» իր զորակցությունը և համերաշխությունն է հայտնում Ուկրաինայի ժողովրդի պայքարին, բազմամիլիոնանոց հանրահավաքների մասնակիցներին:

«Ժառանգությունը» համարում է, որ ԵՄ-Ռուսաստան գլոբալ դիմակայության վերածվող զարգացումների մեջ ոչ թե հանգամանքները պետք է խափանեն Մաքսային միությանը ՀՀ անդամակցությունը, այլ ՀՀ քաղաքացիների, քաղաքական ուժերի, հասարակական դաշտի համախմբումն ու հետևողական պայքարը ետ պահեն երկիրն այդ անհեռանկար միությունից և ուղուց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում