Friday, 19 06 2026
ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն
13:30
Իսրայելի քաղաքականությունը տարածաշրջանում չի համապատասխանում այդ երկրի շահերին. Մակրոն
Արտահանում դեպի ԵՄ․ գործնական ուղեցույց
13:10
Իրանի մեջլիսի խոսնակն ԱՄՆ-ին «ջախջախիչ պատասխան» է խոստացել խաղաղության հուշագրի պայմանները խախտելու դեպքում
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի
Լիբանանի հարավում Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
12:30
Ֆրանսիան ակնկալում է ԱՄՆ ճնշումն Իսրայելի նկատմամբ՝ Լիբանանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար
12:20
Մեկնարկել է 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթը․ ինչ արդյունքներ ունեն ՀՀ ներկայացուցիչները
12:10
ԵՄ-ում ներքին ճգնաժամ է. դժգոհ են Մոսկվայի հետ գաղտնի բանակցություններից
Իրանի հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին երկրի պատմության «նոր էջ» է բացել
Ռուսաստանից ստացված փոխանցումները կազմել են Հայաստանի ՀՆԱ-ի մոտ 13%-ը. ՌԻԱ
Ինչո՞ւ է աղմկում Զատուլինը․ Ալխաս Ղազարյանի պարզաբանումը
Ռուբեն Հակոբյանը կձերբակալվի Քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում
Ընդդիմության հետ մեկտեղ կորել են նաև իրենց սպասարկող լրատվամիջոցները․ ՀՀ շահն իրենց չի հետաքրքրում
11:30
Փեզեշքիանը բարձր է գնահատել Կատարի դերը ԱՄՆ-ի հետ համաձայնության հասնելու գործում
ՔՊ-ի համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել ՀՀ շահերը սպասարկելու վերաբերյալ․ Հովհաննիսյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Աշոտ Եղիազարյան նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
Վանդակի սիրահար ընդդիմադիրը խոսում էր «ճգնամաժից»․ ո՞ւր են դրանք ընդհանրապես․ Հովհաննիսյան
11:10
Ուկրաինայում ռուսական նոր հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Եվրոպայի ապագայի լավագույն երաշխիքը կլինի Ուկրաինայի արագացված անդամակցությունը ԵՄ-ին. Զելենսկի
Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:30
Պենտագոնն Իրանի հետ պատերազմի ծախսերը ծածկելու համար Կոնգրեսից 80 միլիարդ դոլար է ցանկանում. Wall Street Journal
Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները
Իսրայելի հարվածներից Լիբանանում զոհվել է առնվազն 16 մարդ
ՌԴ-ն փորձում է Թուրքիայի հետ համատեղ ազդեցություն պահել Կովկասում. հակասությունները թույլ չեն տալիս
09:50
ԱՄՆ-ի կողմից պայմանավորվածությունների խախտման դեպքում կհետևի հայելային պատասխան. Իրանի ԱԱԽ
Մեկնարկել է Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհի հիմնանորոգումը
Ադրբեջանը նույնն է մնացել՝ ատելությամբ լցված մեր դեմ. խաղաղությունը պոպուլիստական հույս է

Մեծ է ցանկությունս գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանը. Ազնավուրի ուղերձը Փաշինյանին

Հայաստանի ազգային հերոս, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ծննդյան կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից, շնորհավորական ուղերձում ասվում է.

«Թանկագին պարոն Վարչապետ,

Ձեր ծննդյան տարեդարձի առիթով հղում եմ Ձեզ լավագույն բարեմաղթանքներս, ինչպես նաև անկեղծ շնորհավորանքներս՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ Դուք հաջողությամբ կիրականացնեք Ձեր առաքելությունը՝ ի պաշտպանություն առաջին հերթին մեր ժողովրդի շահերի։

Ինչպես գիտեք, ես խոր հուզմունքով էի հետևում Հայաստանում ծավալվող իրադարձություններին և մեծ հպարտություն եմ ապրում իմ ժողովրդի ու նրա դրսևորած վարքագծի համար։

1988թ. երկրաշարժի և Հայաստանի Հանրապետության անկախացման ժամանակահատվածից ի վեր՝ ես ամեն ինչ արել եմ իմ հայրենիքին օգնելու համար։ Չնայած առճակատմանն ու բոլոր մակարդակներում հանդիպած դժվարություններին, բարեբախտաբար երկրի վիճակը բարելավվել է։ Այսօր նոր հույսի շունչ կա Հայաստանում՝ շնորհիվ Ձեր ու Ձեզ աջակցած հայ ժողովրդի ջանքերի։

Սրտանց ցանկանում եմ, որ Հայաստանի երիտասարդությունը կարողանա երբևէ օգտվել նույն այն հնարավորություններից, որոնցից ինքս եմ օգտվել ժամանակին, կարողանա դրսևորել իր ողջ ներուժը և իր երազանքներն իրականություն դարձնել Հայաստանում։

Հենց այս մղումով է, որ ես ներգրավվել եմ մշակութային կենտրոն ստեղծելու մի ծրագրի մեջ, որը, հուսով եմ, մեր ազգի հետագա առաջընթացի մեջ զգալի դերակատարում կունենա։ Ես կխնդրեմ Ազնավուր հիմնադրամի մեր թիմին՝ Ձեզ ներկայացնել այդ ծրագիրը։

Մեծ է ցանկությունս, հենց որ առողջությունը թույլ տա, գալ ու սեփական աչքերով տեսնել նոր Հայաստանն ու հանդիպել այն կենսունակ ուժերին, որոնք ձևավորելու են մեր ազգի գալիքը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Վարչապետ, խորին հարգանացս հավաստիքը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում