Tuesday, 30 06 2026
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել
18:30
Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք
Իսրայելն ապտակեց Էրդողանին. Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքական որոշում էր
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
«Չեկիստները կնշանակեն» Պուտինի իրավահաջորդին
Հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը համագործակցության հեռանկարներ է ստեղծում. Պապուաշվիլի
Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ժամկետը
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
17:10
Պուտինն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
16:50
Իտալիայում շոգի պատճառով կարմիր վտանգի մակարդակ է հայտարարվել
Կասեցվել է «Թամարա» ընկերության կաթնամթերքի արտադրության մի մասը
16:30
Լատվիայում ցանկանում են մինչև աշուն ԱԹՍ-ներից պաշտպանություն ստեղծել ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմաններին
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական ակադեմիայի նոր ճաշարանի բացմանը
Ռուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումը
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Կրեմլը հաստատել է, որ ՌԴ-ն վառելիքի հնարավոր ներմուծման շուրջ բանակցություններ է վարում
Որպես անհետ կորած որոնվում է 34–ամյա Վահագ Մարտիրոսյանը
Վարչապետը շնորհակալություն է հայտնել ԵՄ անդամ պետություններին
Մահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իրան

«Երրորդ երկրի դեմ չի լինի». Իրանի հետագա բարդ իրավիճակում ի՞նչ սպասել Թեհրան-Երևան հարաբերություններում

Հայաստանը մտահոգված է Իրանի միջուկային ծրագրի Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջ ստեղծված իրավիճակով։ Այդ մասին Irna գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք, իհարկե, մտահոգված ենք ներկա իրավիճակով: Մենք լավ հարաբերություններ ունենք ԱՄՆ-ի հետ և հույս ունենք, որ այդ ճգնաժամը կկարգավորվի բանակցությունների միջոցով»,- ասել է Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ հայ-իրանական հարաբերությունները պետք է դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից: «Մենք Իրանի հետ երկկողմ հարաբերություններն ընդլայնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու կոչ ենք անում: Իմ կարծիքով, միջազգային հանրությունը պետք է իմանա, որ մենք հատուկ նշանակություն ենք տալիս Իրանի հետ մեր հարաբերություններին, և այդ հարաբերությունները ոչ մի դեպքում որևէ երրորդ երկրի դեմ չեն»,- մասնավորապես նշել է Հայաստանի վարչապետը։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանի կարծիքով՝ աշխարհաքաղաքական հարաբերությունները հայ-իրանական փոխհարաբերությունների վրա էական անդրադարձ չեն ունենա։ Մեր զրուցակիցը ողջունում է Հայաստանի վարչապետի մոտեցումը Հայաստան-Իրան հարաբերությունների սերտացման հետ կապված։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի՝ միջուկային համաձայնագրից դուրս գալու որոշմանը, Բեգիջանյանը նշում է. «Երբ Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները վերացան, հայ-իրանական հարաբերությունները ոչ թե զարգացան, այլ հետընթաց ապրեցին։ Մեր առևտրատնտեսական ծավալներն ավելի քիչ էին, քան նախորդ տարիների ընթացքում։ Դրանից բացի՝ Արևմուտքը, ներառյալ ԱՄՆ-ը, հայ-իրանական հարաբերություններին միշտ շատ էլ բարյացակամ մոտեցում է ցույց տվել՝ հաշվի առնելով մեր՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակված լինելու հանգամանքը։ Ուստի ես կիսում եմ վարչապետի այն մոտեցումը, որ առաջիկայում էլ հայ-իրանական հարաբերություններում երրորդ երկրները և աշխարհաքաղաքական իրողությունները պետք է դեր չխաղան»։ Էմմա Բեգիջանյանը շարունակում է. «Պետք է հաշվի առնենք նաև այն փաստը, որ Հայաստանի շուկան շատ փոքր է, և Իրանը չի կարող դրանով իր սահմանափակումները լրացնել, ուստի հայ-իրանական տնտեսական փոխհարաբերությունները զարգանալու էական հեռանկարներ չունեն։ Բայց անկախ աշխարհաքաղաքկան զարագցումներից, այդ հարաբերությունները կարող են զարգանալ։ Հարցի մի կողմն էլ այն է, թե Իրանի հետագա բարդ վիճակում նա ինչքանով կկարողանա ներդրումներ անել, չնայած մասնավոր սեկտորը կարող է, բայց նայեք՝ «ԼՈւԿՕՅԼ»-ը, օրինակ, հայտարարեց, որ իր գործունեությունը Իրանում դադարեցնում է՝ կապված ԱՄՆ-ի սահմանափակումների հետ»։

Իրանագետը կարծում է, որ ԵԱՏՄ-Իրան համաձայնագիրը ևս իր դրական ազդեցությունը կունենան։ «Նույն դաշտում տարիֆային առավելությունները շատ կլինեն։ Ես իրանական լրատվամիջոցներում նույնիսկ մեկնաբանություններ եմ տեսել, որ Ռուսաստանը շահագրգռված էր Իրանի հետ այդ համաձայնագիրը ստորագրել այն պատճառով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ սահման չունի, հիմա կարող է սահման ունենալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էմմա Բեգիջանյանը ։

Իրանագետը նշում է՝ նոր կառավարությունն իսկապես ցանկություն ունի սերտացնել հարաբերությունները Իրանի հետ, բայց պետք է նայել նաև, թե Իրանում զարգացումներն ինչ ընթացք կստանան. «Դա էլ կարող է իր դերն ունենալ, բայց Իրանը բոլոր դեպքերում շահագրգիռ է կայուն Հայաստանով»։

Իրանագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ նոր կառավարության համար բարենպաստ եղավ Աստանայում ստորագրված Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագիևը։ «Այդ համաձայնագիրը ժամանակավոր է՝ երեք տարվա, որով բազմաթիվ ապրանքներ իջեցնում են երկկողմ մաքսատուրքերը թե՛ Հայաստանի և թե՛ Իրանի համար։ Ճիշտ է սա նոր կառավարությանը չպետք է վերագրել, դեռ նախորդ կառավարության օրոք էր սա, բայց կարծես թե այս նոր կառավարության համար լուրջ նախադրյալներ են ստեղծվել, որպեսզի ավելի խորացնել հարաբերությունները։ Այժմ, երբ այդ համաձայնագիրը ստորագրվել է, իրանական շատ ապրանքներ կարող են գալ Հայաստան ավելի էժան մաքսատուրքերով և հակառակը՝ Հայաստանը կարող է բազմաթիվ ապրանքներ արտահանել Իրան՝ իջեցված մաքսատուրքերով, որը հնարավորություն կտա հայկական մի շարք ապրանքների արդեն մուտք գործել իրանական շուկա։ Դրանից բացի՝ Իրանը կարող է որոշակի հումք բերել՝ կիսաֆաբրիկատի տեսքով, Մեղրիի ազատ տնտեսական գոտում վերջնական տեսք տա ու արտահանի ԵԱՏՄ անդամ երկրներ»,- ասաց Արմեն Վարդանյանը։

Դրանից բացի, ըստ Վարդանյանի, Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի իրանական ապրանքի համար հենց ինքը տարանցիկ երկիր դառնա երրորդ երկրներ արտահանելու ուղղությամբ։ Միջուկային համաձայնագրից՝ ԱՄՆ-ի դուրս գալը, ըստ Արմեն Վարդանյանի՝ ուղղակիորեն անդրադարձ չի ունենա Հայաստանի վրա։ «Ամեն դեպքում Հայաստանի համար լավ է, որ Եվրոպական միությունը, Ռուսաստանը և մյուս երկրները չմիացան ԱՄՆ-ի այս որոշմանը։ Եթե նրանք էլ միանային և չեղարկվեր այդ համաձայնագիրը, Իրանը կհայտնվեր նախապատժամիջոցային այն վիճակում, որ կար մինչև համաձայնագրի ստորագրումը։ Այն ժամանակ Իրանի տնտեսությունն ուղղակի կաթվածահար էր եղել և դրանից տուժում էր նաև Հայաստանը»,- ասաց Վարդանյանը․

Իրանագետը շարունակում է. «Հիմա կարծես թե ԱՄՆ-ի կողմից որոշ երկրների վրա ճնշումներ գործադրվում են, որպեսզի նրանք էլ միանան այդ պատժամիջոցներին, բայց առայժմ բոլոր երկրները չեն ցանկանում, մանավանդ ԵՄ անդամ երկրները։ Նրանք հայտարարել են, որ ոչ միայն չեն միանալու, այլ ամեն կերպ պաշտպանելու են եվրոպական ներդրումները Հայաստանում։ Հայաստանի համար գուցե նաև բարեբախտություն է, որ հայկական կապիտալով ընկերություններ Իրանում չկան, եթե լինեին՝ կհայտնվեին ԱՄՆ պատժամիջոցների տակ։ Այս պահին ԱՄՆ իշխանությունները դիվանագիտական խողովակներով հայկական կողմին հասկացրել են, որ բոլոր այն ծրագրերը, որ ներկայումս կան, դեռ կարող են շարունակվել, եթե այդ ծրագրերը չվերաբերեն Իրանի միջուկային ծրագրին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Եվ քանի մեր իշխանությունները նմանատիպ ծրագրեր չեն իրականացնում, այդ խնդիրն առայժմ մեզ ուղղակիորեն վնաս չի տալիս»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում