ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր թվիթով խախտել է օրենքը, հաղորդում է The New York Times-ը։
Հունիսի 1-ին՝ Աշխատանքային վիճակագրության բյուրոյի հաշվետվության հրապարակումից մեկ ժամ առաջ նա թվիթ է գրել, որում հաղորդել է, որ անհամբերությամբ սպասում է մայիսին զբաղվածության մասին վիճակագրական տվյալներին։
Պարբերականը նշում է, որ Թրամփին հայտնի էր հաշվետվության բովանդակությունը, և որ այդ թվիթը կարող էր ազդել զբաղվածության շուկայի վրա։
Սպիտակ տունը հերքում է այս պարագայում օրենքի խախտումը։
Հաշվետվության համաձայն՝ մայիսին ԱՄՆ-ում աշխատատեղերի թիվն ավելացել է 223 հազարով։










































