ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացվում է Սպիտակ տան կայքում՝ գրում է gazeta.ru-ն:
«Առաջնորդները քննարկել են Լիբիայում միգրացիոն խնդիրը և դրա լուծման ժամկետները»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զրույցի ընթացքում Թրամփը ընդգծել է Եվրոպայի հետ առևտրաշրջանառության համակարգի վերակարգավորման անհրաժեշտությունը:







































