Ճապոնական Canon ընկերությունը դադարեցրել է իր վերջին EOS-1V ֆոտոխցիկի իրացումը: Այս մասին հաղորդում է Sankei-ը:
Պաշտոնակապես այս մոդելի արտադրությունը դադարեցվել է 2010 թվականին, այդ օրվանից ընկերությունը պահեստներից է իրականացնում ապրանքի վաճառքը: Չնայած մոդելի հեռացմանը տեսականուց՝ Canon-ը կշարունակի նման տեսախցիկների համար ծառայություններ մատուցել մինչև 2025թ. հոկտեմբերի 31-ը: Միևնույն ժամանակ, վերանորոգման աշխատանքները կարող են մերժվել արդեն 2020 թվականից, եթե սպառված լինեն արտադրանքի մասերը:
Հիշեցնենք, որ առաջին թվային ֆոտոխցիկ Canon RC-701-ը հանրությանը ներկայացվել է 1984թ., և այդ ժամանակից ի վեր ընկերությունը հիմնականում աշխատում է այդ ուղղությամբ:











































