Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում երրորդ կիրակին անընդմեջ հավաքվել էր ցուցարարների հսկայական բազմություն, սակայն նրանք, ինչպես նախկինում, հեռու են նախագահին տապալելու կամ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը սառեցնելու մասին որոշումը չեղյալ հայտարարելու մտքից՝ հաղորդում է The Financial Times-ը:
Վերլուծաբանների կարծիքով՝ ընդդիմության առաջնորդների հանդեպ ցանկացած հետաքննություն կարող է տհաճ հետևանքներ ունենալ, հանգեցնել ավելի լայնածավալ ցույցերի և ամրապնդել ցուցարարների հաղթանակի կամքը: Միևնույն ժամանակ այս միջոցները կարող են արդյունավետ լինել, եթե օգտագործվեն ավելի ցածր մակարդակի ակտիվիստներին ահաբեկելու համար՝ ասվում է հոդվածում:
Շատերը մտավախություն ունեն, որ իշխանություններն ուժը կկիրառեն ցույցերը ճնշելու համար:
Ցուցարարների թվում նախկին զինվորների և Աֆղանստանի պատերազմի մասնակիցների առկայությունը կարող է արյունահեղություն հրահրել և Յանուկովիչին ենթարկել օստրակիզմի միջազգային հանրության կողմից:











































